Հայաստանը ապավինում է ՀԱՊԿ-ի աջակցությանը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինպես է գնահատում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությունը եւ արդյոք ի դեմս ՀԱՊԿ-ի տեսնում է դաշնակիցների, որոնց հետ կարելի է համագործակցել։
«Սեպտեմբերին Երեւանում հաջողությամբ կայացավ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն 2012» զորավարժությունը: Ես երկար տարիներ ղեկավարել եմ ռազմական գերատեսչություն, իսկ նախքան այդ մասնակցել եմ ռազմական գործողություններին եւ կարող եմ փաստել, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զինված ստորաբաժանումները պատրաստ են լրջագույն խնդիրներ լուծելուն: Մեր համագործակցությունը ամուր է, եւ ՀԱԿ անդամ պետությունների ղեկավարը եւս մեկ անդամ հաստատեցին հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:», - նշել է նախագահը:
Հստակեցնող հարցին՝ թե «հույս կապելու է ՀԱՊԿ-ի ուժերի հետ, եթե....», նախագահն ասել է. «Այո, ես ապավինում են ՀԱՊԿ-ի աջակցությանը հակառակ դեպքում մեր երկիրը մաս չէր կազմի այդ կառույցին»։




























