2012 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերի 1-ը, ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին է դիմել 434 օտարերկրացի՝ աշխարհի 10 երկրներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կառավարության Պետական միգրացիոն ծառայության ապաստանի հարցերով բաժնի ղեկավար Պետրոս Աղաբաբյանը:

Նրա խոսքով, 434 օտարերկրացիներից ապաստան է ստացել 117-ը: 434 օտարերկրացիներից 10-ն Իրանից են, 28-ը՝ Իրաքից, 5-ը՝ Կոնգոյից, 9-ը՝ Լիբերիայից, 366-ը՝ Սիրիայից եւ 16-ն՝ այլ երկրներից: Ապաստան է տրամադրվել Իրաքի 15 եւ Սիրիայի 102 քաղաքացիների:

Աղաբաբյանը նաեւ նշեց, որ ապաստան տրամադրելու որոշումն ընդունվում է Պետական միգրացիոն ծառայություն դիմելուց հետո 3 ամսվա ընթացքում: