Հայաստանում 2009թ. ընթացքում՝ նախորդ տարվա համեմատությամբ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 38,4 տոկոսով եւ կազմել 9 մլն 869 հազար լիտր:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ լիկյորների եւ օղիների արտադրության ընդհանուր ծավալը 2009թ.՝ 2008թ. համեմատությամբ աճել է 7,7 տոկոս եւ կազմել 13 մլն 146 հազար լիտր, գինիների արտադրությունը՝ աճել է 30,8 տոկոս եւ կազմել 4 մլն 372,1 տոկոս, շամպայն գինիներինը՝ կրճատվել է 1,7 տոկոսով եւ կազմել 456,4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալներն աճել են 2,8 տոկոսով եւ կազմել 10 մլն 825,3 հազար լիտր: