Սիրայի Հալեպ քաղաքում  մի քանի օր առաջ առեւանգված սիրիահայ Շահե Չաղլասյանին  փրկագնի դիմաց ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Հիշեցնենք, որ Շահե Չաղլասյանն իր մեքենայով առեւանգվել էր Հալեպի Շկեյֆի շրջանում: Նրան ազատ արձակելու համար առեւանգիչները փրկագին էին պահանջել:

Ինչ վերաբերում է Հալեպի իրավիճակին, ապա Ռեիսյանի խոսքով, երբեմն լսելի են պայթյունների եւ փոխհրաձգության ձայներ, սակայն ընդհանուր իրավիճակը բավականին կայունացել է: