Հայ Առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 5-ի երեկոյան, նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:

Բոլոր եկեղեցիներում  ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվում, վառում են մոմեր:

Այս երեկո մարդիկ եկեղեցում վառված մոմեր եւ ճրագներ են տանում: Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին:

Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը եւ Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին: Իսկ հունվարի 7-ին  հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց, որը լինում է ինչպես Սուրբ ծննդյան, այնպես էլ բոլոր տաղավար (գլխավոր) տոներին հաջորդող օրերին: