Բրիտանական կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնը մասնակցել է Great Brook Run բարեգործական վազքարշավին: Ցեխի միջով վազող, կամրջի տակով սողացող եւ սառցակալած գետակը հատող Քեմերոնին բրիտանացի լրագրողները նմանեցրել են Վլադիմիր Պուտինին:
Լրատվամիջոցները հեգնել են վարչապետին: Ճիշտ է, նրանց միջեւ էական տարբերություններ կային, Պուտինը միայնակ էր անցկացնում իր հանգիստը, իսկ Քեմերոնի հետ վազքարշավին մասնակցել են Great Brook Run-ի 108 մասնակիցներ: Նրանք բավական ծանր ուղի են անցել, վարչապետը, ի դեպ, ընդամենը 46-րդն էր:
Վազքարշավը դիտելու էր եկել նաեւ վարչապետի կինը` Սամանթա Քեմերոնը: Դեւիդը վազքից հետո կնոջից փող է խնդրել եւ բուրգեր կերել:






























