Մոլդովայում երկու ուղերթային ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս 18 ուղեւոր, այդ թվում նաեւ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Երկու վարորդներն էլ կենդանի են մնացել եւ ավտովթարի մյուս տուժածների հետ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է ՌԲԿ-ն:
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Քիշնեւի մայրուղու վրա: Պատահարի պատճառները ներկայումս ճշտվում են: Հաղորդվում է, որ առավոտյան Մոլդովայի ճանապարհներին ուժեղ մերկասառույց եւ մառախուղ է եղել, ինչը խոչընդոտել է նորմալ երթեւեկությանը:





























