17-ամյա հնդկուհին, ով այս տարվա նոյեմբերին Փենջաբ նահանգում Դիվալիի տոնակատարության ժամանակ խմբակային բռնաբարության էր ենթարկվել,  ինքնասպան է եղել, հայտնում է  Newsru.co.il-ը:

Ըստ որոշ տվյալների` բռնության զոհ դարձած աղջիկը ոստիկանություն էր դիմել համապատասխան բողոքով:  Սակայն իշխանությունները ոչ միայն համապատասխան քայլեր չէին ձեռնարկել, այլեւ սկսել էին զոհի վրա ճնշում գործադրել` փորձելով ստիպել նրան հետ վերցնել բողոքը եւ համաձայնության գալ հանցագործների հետ:

Տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները պնդել են, որ  վեճը կարող է հարթվել, եթե զոհը ամուսնանա հանցագործներից մեկի հետ կամ համաձայնի նրանցից գումարային փոխհատուցում ստանալ:

Երբ հայտնի է դարձել, որ  տուժած աղջիկը, չդիմանալով հոգեբանական ճնշմանը, ինքնասպան է եղել, ոստիկանության երկու սպա հեռացվել են աշխատանքից:  Խմբակային բռնաբարությանը մասնակից երկու տղամարդ ձերբակալվել են: