Չինաստանի իշխանությունները խստացնում են համացանցի վերահսկողությունը, օրինականացնելով էջերի կամ մեկնաբանությունների հեռացումը, որոնք, իրենց կարծիքով, կարող են «անօրինական» տեղեկատվություն պարունակել:
Նոր միջոցառումների համաձայն՝ օգտատերերը պետք է պարտադիր գրանցվեն իրենց իսկական անուն ազգանուններով, իսկ պրովայդերները պետք է պահեն եւ իշխանություններին տրամադրեն համացանցում խախտումների մասին տեղեկությունները, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
Երկրի իշխանությունները կարծում են, որ նման միջոցառումները կօգնեն օգտատերերի անձնական տվյալների ավելի լավ պաշտպանությանը: Սակայն Չինաստանի կառավարության հակառակորդները համարում են, որ սա խոսքի ազատությունը ոտնահարող հերթական քայլն է, գրում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ Չինաստանում արգելված է այնպիսի համացանցային ռեսուրսների հասանելիությունը, ինչպիսիք են Google-ը, YouTube-ը, Twitter-ն ու Facebook-ը, սակայն Չինաստանի բնակիչներն՝ ի հեճուկս իշխանությունների, փորձում են շրջանցել այդ արգելքները:




























