Աֆրիկայի Գվինեա Բիսաուի ափերի մոտ դեկտեմբերի 28-ին ուղեւորատար նավ է խորտակվել: Փրկարար ծառայությունների ներկայացուցիչները հաստատել են 22 մարդու մահը, եւս 75 համարվում են անհետ կորած:  

Բիսաուի նավահանգստի տնօրեն Մարիո Դոմինգոս Գոմեսը լրագրողներին հայտնել է, որ նավը նեղ փայտե մակույկ է եղել եւ ուղեւորվել էր Բոլամա կղզու նավահանգստից: Ըստ նախնական վարկածի` ողբերգության է հանգեցրել  նավի գերծանրաբեռնվածությունը, աղետի պահին  նավում եղել է 100 մարդ: Փրկվել հաջողվել է միայն վեցին, հաղորդում  rbc-ն` վկայակոչելով Reuters-ին:Այս պահին նավաբեկության վայրում փրկարարական գործողություն է իրականացվում:  

Բացի փրկարար եւ ափային պահպանության  ծառայության նավերից, մասնակցում են նաեւ տեղացի ձկնորսները: