Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում տղամարդը որոշել է որդուն Նոր տարվա կապակցությամբ հարսնացու նվիրել: Ռուսաստանի քննչական կոմիտեի Ստավրոպոլի մարզի քննչական բաժնում 30-ամյա գործազուրկ Նիկոլայ Բելաշովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «մարդ առեւանգելու» հոդվածով:
Հետաքննության տվյալներով` տղամարդը որոշել է իր 16-ամյա տղային տվեր մատուցել: Իր ընկերների հետ Ալեքսանդրովսկ գյուղի կենտրոնական հանրախանութի մոտ, նա բռնությամբ «ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի մեջ է նստացրել տեղի 16-ամյա բնակչուհուն (գնչուհի) եւ տարել է Ռոտով երկրամասի Սալսկ քաղաք, որտեղ նրան բռնությամբ պահել է` իր 16-ամյա գործազուրկ տղայի հետ ամուսնացնելու նպատակով:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության տեղի բաժանմունքի աշխատակիցներն ազատել են տուժածին: Իրավախախտի եւ նրա հետ համագործակցողների հետախուզումը շարունակվում է: Հատկանշական է, որ Բելաշովը տղա է ունեցել 1996 թվականին, երբ ինքը 14 տարեկան էր: Այժմ նա երկու տարի կանցկացնի բանտում:





























