Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով, դեկտեմբերի 29-ին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, Ադեիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավոր համակիրներից էր եւ Վրաստանը լքել էր «Միասնական ազգային շարժման» պարտությունից հետո։ Օրերս նրան որպես վկա հարցաքննության էին կանչել, բայց այնտեղից Ադեիշվիլին չէր վերադարձել։
«2012թ. դեկտեմբերի 28-ի ձեւակերպման համաձայն՝ Ադեիշվիլին մեղավոր է ճանաչվել։ Նրան շահույթ ստանալու նպատակով պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինչպես նաեւ բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել...», - ասված է դատախազության հայտարարությունում։ Նրան նաեւ մեղադրում են առանձնակի ծանր հանցագործության, այն է՝ քրեական գործի հանցանշանները կեղծելու եւ հանցագործություն հրահրելու մեջ։ Խոսքը մասամբ սեպտեմբերի 19-ին ՆԳՆ-ի տարածած նյութերի մասին է, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ, քննության տվյալով, բանտարկյալների հանդեպ բռնության կադրերը նկարահանվել էին այն ժամանակվա արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի պատվերով։ Դատախազությունը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ-ի ցուցադրած կադրերը կեղծ են եւ դրանք պատվիրելու համար մեղադրել էր «Վրացական երազանքին»։





























