Ամանորի գիշերը Երեւանում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի աշխատանքը բուռն եւ ծանր է եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ասաց, որ շատ կանչեր են ունեցել: «Շտապօգնությունը» Երեւանում Ամանորի գիշերը սպասարկել է 641 կանչ, ինչը մյուս օրերի համեմատ` ավել է 100-ով: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ նախորդ տարիներին Ամանորի օրերին եւս նույնքան կանչ են սպասարկել: «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենի խոսքով` մայրաքաղաքի տարբեր շրջաններում իրականացվող միջոցառումների ժամանակ որեւէ միջադեպ չի գրանցվել եւ փողոցներում կանչեր չեն սպասարկել:
Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ` ինչպես միշտ, «Շտապօգնության» կանչերի մեծ մասը վերաբերում էր սիրտ-անոթային հիվանդությունների, ապա` վնասվածքների, սուր-ռեսպերատոր հիվանդությունների հետ: Հիմնական գանգատները կապված էին ճնշման տատանման, վատ ինքնազգացողության հետ, իսկ կոտրվածքների վերաբերյալ կանչեր չեն ստացել:





























