Կարոտինոիդներ պարունակող նարնջագույն մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է կոտրվածքների ռիսկը, որին հակված են տարեցները:

Ինչպես հաղորդում է «Аргументы и Факты»-ն, «Osteoporosis International» գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նիհար տարեց մարդիկ ավելի են հակված կողոսկրերի կոտրվելուն: Գիտնականները պարզել են, որ նարնջագույն մրգերի եւ բանջարեղենի օգատգործումը նվազեցնում է ցանկացած տեսակի կոտրվածքի ստացումը:

Գիտնականները հայտնաբերել են, որ նոր բջիջների աճի եւ ծերացման պրոցեսի դանդաղեցման համար տարեցներին պետք է վիտամին A, որը արտադրվում է օրգանիզմում կարոտինոիդներից, որոնք առկա են նարնջագույն մրգերի եւ բանջարեղենի մեջ: