Ֆրանսիական Մարսել եւ սլովակիայի Կոշիցե քաղաքները հայտարարվել են 2013 թվականի Եվրամիության մշակութային մայրաքաղաքներ, երեքշաբթի օրը հաղորրդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Մարսելն ու Կոշիցեն նախընտրած ժյուրին բաղկացած է եղել Եվրահանձնաժողովի,ԵՄ Խորհրդի, Եվրախորհրդարանի, Եվրամիության երկրների եւ տարածաշրջանների Հանձնաժողովի ներկայացուցիչներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայացված քաղաք թեկնածուների միջից Եվրոպական մշակույթի մայրաքաղաք է ընտրել անկախ փորձագետներից բաղկացած ժյուրին:Եվրոպական մշակութային մայրաքաղաքի համբավ ստացած քաղաքներում կազմակերպվում են բազմաթիվ մշակութային եւ ուղեւորական միջոցառումներ:
Այս նախաձեռնությունը ԵՄ-ում գոյություն ունի 1985 թվականից, երբ եվրոպական մշակութային առաջին մայրաքաղաք դարձավ Հունաստանի մայրաքաղաքը` Աթենքը: Անցած տարվա եվրոպական մշակութային մայրաքաղաք են հայտարարվել պորտուգալական Գուիմարեշն ու սլովենական Մարիբորը:





























