Ֆրանսիայում եւ Հոլանդիայում հունվարի մեկին  Հյուսիսայի ծովի ջրերում անցկացվել են ավանդական ամանորյա լողերը: Հոլանդական մայրաքաղաքի մոտակա Գաագայի արվարձաններում լողին մասանակցել են 10 հազար համարձակներ, իսկ ֆրանսիական Դյունկերկում ջրի մեջ մտել են  450 մարդ:

Ֆրանսիայի հյուսիսում` Դյունկերկում լողերն եղել են Մալո-լե-Բեն ծովափին:Դյունկերկում լողի ավարտից հետո յուրաքնչյուր մասնակից ստացել է  հատուկ վկայական` կախված համարձակությունից եւ դիմադրողականությունից:Ամենապատվավորը համարվում է ընդհանուր ընկղմամբ վկայականը` գլխով ընկղմվել հունվարյան սառը ջրի մեջ:

Հոլանդիայում ամենամարդաշատ ամանորյա լողերն անցկացվում են Գաագայի  արվարձաններում` Շեվենինգենում: Ամանորյա «լողը» Նիդերլանդներում անցկացվել է ընդհանուր առմամբ 102 ծովափներում: Լողորդների թիվն երկրում կազմել է 40 հազար մարդ` պատմական ռեկորդ: Նիդերլանդներում հունվարի 1-ի ամանորյա լողի սկիզբը դրվել է 1960 թվականից, հայտնում է RFA-ն: