Երեւան-Հանքավան ավտոճանապարհին այսօր` հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 5 մարդ մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Հրազդանի բաժնից: Երեւան-Հանքավան ավտոճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: «ԳԱԶ 24» մակնիշի ուղեւորներից Դդմաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Ավետիք Հրաչիկի Փանոսյանը վիրավորվել է: Իսկ նույն գյուղի բնակիչներ 54-ամյա Հրաչիկ Ավետիքի Փանոսյանն ու 24-ամյա Գեղանուշ Գալուստի Առաքելյանը մահացել են: Իսկ «ԲՄՎ» վարորդը` Կոտայքի մարզի Մեղրոձոր գյուղի բնակիչ 44 Հովհաննես Արմենակի Խաչատրյանը , 24-ամյա Հայկ Հովհաննեսի Խաչատրյանը եւ 27-ամյա Անահիտ Սերիոժայի Բրսոյանը մահացել են:

Տեղադրություն




























