Ֆրանսիայի պաշտոնական փաստաթղթերում այլեւս չի լինի «մադեմուազել» բառը: Դիմելաձեւը գործածությունից դուրս կգա Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշմամբ:

Դեռեւս 2012թ. փետրվարին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ բոլոր պետական ծառայություններին հրահանգ էր տվել չկիրառել «մադեմուազել» դիմելաձեւը` այն փոխարինելով «մադամով», հայտնում է Independent-news.ru-ն:

Որոշ շրջանակներ դեմ էին որոշմանը, սակայն կառավարությունը կարծում է, որ «մադեմուազել» դիմելաձեւը բացահայտ ցույց է տալիս կնոջ ընտանեկան վիճակը` ներխուժելով անձնական կյանք: