RR Auction ինտերնետային աճուրդում վաճառքի կհանվի արքայադուստր Դիանայի նախկինում չհրապարակված լուսանկարը: Աճուրդը կմեկնարկի հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում, հաղորդում է AFP-ն:
Սեւ ու սպիտակ լուսանկարում Դիանան նստած է մի տղամարդու ծնկներին: Կադրի մեջ է նաեւ Johnnie Walker վիսկիի շիշը: Լուսանկարն արվել է 1981թ. փետրվարի 26-ին` Դիանա Սպենսերի եւ արքայազն Չարլզի նշանադրությունից երկու օր հետո: Լուսանկարի վրա նշված է «չհրապարակել» («not to be published»): RR Auctions-ը լուսանկարը գնել է ֆոտոարխիվի հետ, որը նախկինում պատկանել է բրիտանական Daily Mirror պարբերականին:
Դիանա Սպենսերն ու արքայազն Չարլզը ամուսնացան 1981թ. հուլիսի 29-ին: Ապահարզանից մեկ տարի անց` 1997թ. ամռանը, Դիանան զոհվեց Փարիզում տեղի ունեցած ավտովթարում:
Հունվարի 17-ից 24-ը կայանալիք աճուրդին կդրվի նաեւ Ալբերտ Էյնշտեյնի լուսանկարը գիտնականի ինքնագրով:





























