Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում արդեն մոտ երեք շաբաթ չի իրականացվել կանոնավոր աղբահանություն, հայտնում է The Daily Mail-ը` հրապարակելով աղբի պարկերով լի Բրիստոլի, Բիրմինհեմի, Էդինբուրգի փողոցների լուսանկարներ:
Բրիտանական պարբերականը նշում է, որ աղբահանությունը խախտվել է ամանորյա տոների պատճառով: Խնդիրն առկա է նաեւ այլ երկրներում: Ամանորյա գիշերից հետո Մանհեթենի Թայմս սքվերում հավաքվել է մոտ 50 տոննա աղբ:




























