Ամերիկացի գիտնականները մի քանի տարվա հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ոչ շատ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան նիհարները: Դրա պատճառներից մեկն այն է, որ ճարպի պաշարը օրգանիզմի ծերացմանը զուգընթաց օգնության է հասնում քաշի կորստի ժամանակ: Բացի այդ, գեր մարդիկ ավելի հաճախ են դիմում բժշկի, եւ հիվանդությունների վաղ ախտորոշման հավանականանությունը նրանց մոտ ավելի մեծ է:

Ավելորդ քաշ ունեցողներն ավելի շատ են սպորտով զբաղվում եւ ավելի լավ են սնվում:

Սակայն գիտնականները հիշեցնում են, որ ավելորդ քաշը պետք է զգալի չլինի, այլապես կհանգեցնի տարբեր ծանր հիվանդությունների, հաղորդում է Newsliga.ru-ն: