Ավստրալիայի հարավում չափազանց տաք եւ չոր եղանակ է: Ավստրալիայի ազգային օդերեւութաբանական ծառայությունից տեղեկացրել են, որ ջերմաչափի սանդղակը երկրի երկրորդ քաղաքում՝ Մելբուրնում, եւ Վիկտորիա նահանգի այլ քաղաքներում այս օրերին կհատի 40 աստիճանի սահմանը:Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ 1972թ.-ից ի վեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վիկտորիա նահանգում եւ Հարավային Ուելս նահանգի այլ շրջաններում արգելվել է խարույկներ վառել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ` ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի միայն հունվարի կեսին, երբ այդ շրջաններ կներթափանցի հարավային զով քամին: