Ավստրալիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը խոստովանել է իր ավելի քան 100 քաղաքացիների մասնակցությունը Սիրիայում զինված խմբավորումների գործունեությանը, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակից ավստրալացիներին հիշեցրել է մինչեւ 20 տարի ազատազրկման մասին, որը նախատեսված է Ավստրալիայի Քրեական օրենսգրքով: Ավստրալիայի ԱԳՆ-ն հայտարարել է Սիրիայում զինված խմբավորումների կողմից ռազմական գործողությունների ընթացքում Ավստրալիայի քաղաքացու մահվան հանգամանքների հետաքննման մասին:
Հարկ է նշել, որ շատ լրատվամիջոցներ խոստովանել են զինված խմբավորումների շարքերում կռվելու համար Սիրիայի տարածքում արտասահմանցիների ապօրինի գտնվելու փաստը, նշում է ՍԱՆԱ-ն:





























