Ֆրանսիական կինոյի լեգենդ եւ կենդանիների կրքոտ պաշտպան Բրիջիտ Բարդոն մտադիր է ռուսական քաղաքացիություն ստանալու հայց ներկայացնել, եթե Լիոնի  կենդանաբանական այգու տնօրինությունը քնեցնի տուբերկուլյոզով հիվանդ երկու փղերին: Այդ մասին ասված է այսօր` նրա հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Ըստ դերասանուհու` նման քայլի իրեն դրդել է  կենդանիների պաշտպանության հարցում ֆրանսիական իշխանությունների անգործությունը: «Ես կխնդրեմ ինձ տրամադրել ռուսական քաղաքացիություն` այս երկրից փախչելու համար, որը վերածվել է կենդանիների գերեզմանոցի», - նշել է Բարդոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: