Հունգարիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է ընտրությունների մասին վիճահարույց  օրենքը: Դրա քննադատները կարծում էին, որ օրենքը միտված էր իշխանությունը պահպանելու գործում աջակցել գործող վարչապետ Վիկտոր Օրբանին, հայտնում է  Gazeta.ru-ն` վկայակոչելով BBC-ին:    

Ըստ այդ օրենքի`հունգարական ութ միլիոն ընտրողները պետք է հատուկ գրանցվեին հաջորդ տարի նշանակված ընտրություններից առնվազն երկու շաբաթ առաջ: Գործող  կանոններով`  ընտրատեղամաս եկածներին ստուգում են  տվյալների  բազայի միջոցով: 

Հունգարիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նոր օրենքը կհանգեցներ ընտրողների իրավունքների  անթույլատրելի խախտման: