Վենեսուելայում մեկ օր որոնում են իտալացի զբոսաշրջիկների ինքնաթիռը: Օդանավում վեց մարդ է եղել, որոնցից չորսը` ուղեւորներ:

Մեքսիկական լրատվամիջոցների փոխանցմամբ, ուրբաթ օրը ռադարների էկրանից կորել է թեթեւ ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Կարակաս: Միջադեպը տեղի է ունեցել Կարիբյան ծովի Լոս-Ռոկես արշիպելագում, ծովափից 150 կմ հեռավորության վրա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ինքնաթիռում եղել է Missoni նորաձեւության տան տիրոջ որդին` Վիտորիոն` ընտանիքի հետ:

Որոնումները շարունակվել են ամբողջ գիշեր, սակայն դեռ որեւէ արդյունք չկա: