Շվեյցարական ամենահին Wegelin & Co բանկը հայտարարել է ֆինանսական բարդությունների պատճառով իր գոյությունը դադարեցնելու մասին: Միաժամանակ նա Նյու յորքի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ քաղաքացիներին հարկերից խուսափելու մեջ օգնելու հարցում:
1741թ. ստեղծված բանկը նաեւ համաձայնվել է վճարել 57,8 մլն դոլար տուգանք, հաղորդում է BBC-ն:
Wegelin & Co-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ թույլ են տվել ԱՄՆ ավելի քան 100 քաղաքացիների հարկային ծառայությունից 10 տարի շարունակ թաքցնել 1,2 մլրդ դոլար:
Բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Սանկտ-Գալլեն փոքրիկ քաղաքում, սկսել է գոծել ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունումից 35 տարի առաջ, իսկ այժմ դարձել է առաջին օտարերկրյա բանկը, որ խոստովանել է հարկերից խուսափելուն աջակցելու փաստը:




























