Ադրբեջանական բանակի զինվորն անզգուշաբար կրակել է իր ծառայակցի վրա: Ինչպես հաղորդում է APA-ն, միջադեպը գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերի Ղազախի շրջանում տեղակայված N զորամասում:

Տաբելային ինքնաձիգի հետ անզգուշաբար վարվելու հետեւանքով, Խաչմազի շրջանից զորակոչված 19-ամյա Ռուսլան Միրզա օղլու Շահբազովը կրակոց է արձակել: Գնդակը դիպել է Եվլախի շրջանից զորակոչված շարքային, 18-ամյա Մահիդ Թելման օղլու Աղաբալազադեին: Գլխից վիրավոր զինվորին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է այդ տեղեկությունը: