Սոչիից Երեւան թռչող «Boing-737-500» օդանավը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Սոչիի օդանավակայան:

«Դոն ավիա» ընկերությունից «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին հայտնել են, որ այսօր՝ հունվարի 7-ին, Երեւանի ժամանակով 07:15-ին Սոչիի օդանավակայանից օդ բարձրացած  օդանավի անձնակազմը աննշան անսարքություն է հայտնաբերել եւ որոշում է կայացրել վերադառնալ Սոչիի օդանավակայան:

Սոչիի օդանավակայանում ավիաընկերության մասնագետներն անմիջապես վերացրել են անսարքությունը: Օդանավում եղել է 81 ուղեւոր, որոնցից 12-ը՝ երեխաներ, ինչպես նաեւ անձնակազմի 5 անդամները:

Նշենք, որ ուշացումով՝ ժամը 12:17-ին, հիշյալ օդանավը վայէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: