Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 11.00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով  Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ  եւ  Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում երթեւեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների եւ փոխադրամիջոցների համար:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավիճակի փոփոխման  դեպքում նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի: