Այսօր՝ հունվարի 7-ի գիշերը, Կոտայքի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել: Գեղարդ գյուղի Վարդան անունով մի բնակիչ ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր տեղի դպրոցի 10-րդ դասարանում: Վերջինիս գտել են գյուղի երկհարկանի կիսակառույց մի շինությունում կախված վիճակում: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից` հայտնելով, որ գործով քննություն է սկսվել:

Կատարվածի հանգամանքերը պարզվում են: