Հունվարի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծեծի է ենթարկվել նույն համայնքի մի բնակչուհի: Պարզվել է, որ վերջինս վնասվածքներ է ստացել դստեր տանը, երբ փորձել է միջամտել դստեր եւ փեսայի միջեւ ծագած վիճաբանությանը:
Փեսան հարվածներ է հասցրել զոքանչին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս բուժօգնության է դիմել Մալաթիա բժշկական կենտրոնում, որտեղ էլ իրավապահներին պատմել է տեղի ունեցածը:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ նման ահազանգ գրանցվել է, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:





























