Հունվարի 7-ին, ժամը 10.50-ին, ոստիկանհության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում տուն է այրվում:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, այրվել է 1974 թ. ծնված Սարգիս Ի.-ի  (ժամանակավորապես բացակայում է ՀՀ-ից) տունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է ժամը 11.30-ի սահմաններում, 1 մարտական հաշվարկի ուժերով:

ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: