Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու  բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի 7 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տան խոհանոցի գազօջախից  շմոլ  գազի արտահոսքից:

Կատարվում է նախաքննություն: