Հունվարի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել  «Վոլվո»   եւ   «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2107»-ի երեք ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Կատարվում է քննություն: