Հունվարի 7-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանհության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրառատ թաղամասի երեք բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, տանը պատրաստված սննդամթերքից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: