Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին Հրանտի ընկերները երթ են կազմակերպելու, որը 13։30-ին սկսվելու է Շիշլիից եւ ավարտվելու է «Ակոս»-ի խմբագրության դեմ, որտեղ որ սպանվել է Հրանտ Դինքը։
Հրանտի ընկերների կողմից երթի մասնակցության կոչի տեսագրության մեջ հիշեցվում է, որ սպանության 6-րդ տարին է, սակայն սպանության գործով պատասխանատու ոչ մի պետական պաշտոնյա լիովին չի հետաքննվել եւ դատապարտվել, իսկ սպանության հետ կապված անունների մեծ մասը պարգեւատրվել են։
«Հունվարի 19-ին, քո սպանության վայրում ենք, այստեղ ենք, ախպարիկ»,-նշվել է տեսագրության մեջ։




























