Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած` անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին  արդյունաբերական արտադրանքի 9,1% աճի տվյալները տարբեր մեկնաբանությունների առիթ դարձան` սկսած «ոչ հավաստի» լինելուց մինչեւ եզրահանգումները, թե դա ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին:

«Ոչ հավաստի» լինելու մասին դժվար է ինչ-որ բան ասել առանց հատուկ ուսումնասիրությունների: Իսկ ահա հանքարդյունաբերության մասով «մի փոքր» չափազանցված է:

Այսպիսով, հանքարդյունբերական ոլորտն ապահվել է արդյունաբերական արտադրանքի ընդհանուր աճի «միայն» 2,6%-ը:  Մետաղական հանքաքարի մի մասն  ուղղվում է դեպի վերամշակում,  ստացվում է մի տեսակ կրկնակի հաշվարկ: Սակայն անգամ այդ դեպքում հանքարդյունբերության ազդեցությունը ընդհանուր ցուցանիշի վրա տպավորիչ չէ:

Արտադրանքի մեծ մասի արտահանումը թույլ է տվել ավելացնել ծխախոտի  եւ ալկոհոլային խմիչքների ծավալները, եւ այդ ճյուղերի ներդրումն աճի ընդհանուր ցուցանիշում կազմում է  համապատասխանաբար 0,9%եւ 1,6%: Ընդհանուր առմամբ 2,5%, ինչը գրեթե նույքնան է, որքան  հանքարդյունբերության ոլորտի ցուցանիշը:

Բնական մենաշնորհների ոլորտն էլ, որը տնտեսվարողներին ներկայանում է  էլեկտրաէներգիայի եւ  բնական գազի մատակարարմամբ, ապահվել է ընդհանուր աճի  2,7%-ը, ընդ որում այստեղ առյուծի բաժինը` 2,5%, էլեկտրաէներգիային է պատկանում: Այսպիսին է հարցի պատասխանը, թե որն է հանդիսանում հայրենական արդյունաբերության լոկոմոտիվը:

Արդյունաբերական արտադրանքի  ֆիզիկական  ծավալի դինամիկայում տեղաշարժից պետք էր ակնկալել նաեւ համապատասխանաբար  այդ աշխատանքի վճարման չափի  ավելացում` աշխատակիցների նույն քանակի դեպքում: Սակայն ամսական միջին անվանական աշխտավարձի չափը հույսեր չի ներշնչում: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ, միջին ամսական անվանական աշխատավարձը  հանքարդյունբերության ոլորտում աճել է ընդամենը 1,6%-ով, իսկ էլեկտրաէներգիայի եւ գազմատակարարման ոլորտում` 1,4%-ով:

Միաժամանակ, արտադրանքի ֆիզիակական ծավալն ավելացել է երկնիշ թվով. հանքարդյունաբերական  ոլորտում անցած տարվա հունվար-նոյեմբերին 14,6%-ով, իսկ էլեկտրաէներգիայի եւ բնական գազի մատակարարման ոլորտում` 14,1%-ով: Այս տարօրինակ պարադոքսը բացատրելն ինչ-որ դժվար է: Այլ կերպ, քան «կապիտալիստների» ագահության անդրադարձով...

Ալբերտ Խաչատրյան