Հարավաֆրիկյան հանրապետության ամենաղքատներից մեկը համարվող Արեւելյան Կապսի նահանգում կանայք հակված են հղիության ժամանակ ալկոհոլ, մասնավորապես կեղծ վիսկի խմել, որը էլեկտրոլիտ է պարունակում: Նրանք հույս ունեն, որ դրա արդյունքում իրենք հաշմանդամ երեխաներ կունենան, որի «շնորհիվ» կավելանա երիտասարդ մայրերին տրվող նպաստը:

Sky News-ի տվյալներով՝ նրանց մեծ մասն օրական խմում է 5-6 շիշ շագանակագույն փոյլ, որը բաղկացած է դրոժից ու մարտկոցի թթվից: Այս խմիչքը կանայք գնում են անօրինական գործող խանութներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին տարիներին այդ տարածաշրջանում կտրուկ աճել է այն նորածինների թիվը, որոնց մոտ ախտորոշվել է պտղի ալկոհոլային սպեկտրի խանգարում (FASD):

FASD-ով հիվանդ երեխաներ չվերականգնվող ֆիզիկական արատներ, ինչպես նաեւ լեզվական եւ վարքային խնդիրներ ունեն:

ՀԱՀ-ի քաղաքացիները պետությունից 250 ռենդ (մոտ 25 դոլար) նպաստ են ստանում, իսկ հաշմանդամ երեխայի համար նպաստը կազմում է 1200 ռենդ (մոտ 200 դոլար), հաղորդում է Newsru.co.il-ը: