Այսօր՝ հունվարի 8-ին, շմոլ գազից թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16:30-ին Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, Շիրակացի փողոցի թիվ 4 շենքի  13 տան բնակիչ, 30-ամյա Սամվել Մխիթարյանը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարտուն Մադոյանն ասաց, որ հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց  Շմոլ գազի թունավորումից: «Վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրությունից լավ»,-ասաց նա, հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Սամվել Մխիթարյանի աշխատավայրում: