Թուրքիայի Զոգուլդաք նահանգի Քոզլուքի շրջանի ածխահանքում դեռեւս անհայտ պատճառով փլուզում է տեղի ունեցել։

Թուրքական IMC-TV կայքի փոխանցմամբ՝ Քոզլուքի շրջանի ածխահանքում հունվարի 7-ի կեսօրից հետո տեղի ունեցած փլուզման հետեւանքով 8 բանվոր մահացել է, կան վնասվածքներ ստացածներ։ Նշվում է, որ ածխահանքում 630 մետր խորության վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հանքահորի փլուզումը։

Հանքահորում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ իրենց բողոքն են հայտնել Թուրքիայի «Սոցիալիստական դեմոկրատական» կուսակցության անդամները՝ կուսակցության գրասենյակից պարզելով «Հանքափորը միայնակ չէ» կարգախոսը։

Ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիային՝ ձերբակալելով 20 հոգու։