2012 թվականին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի եւ Արցախի հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել են 16 300 անգամ: Հայաստանի ՊՆ տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 3 120 անգամ դիպուկահար զենք է օգտագործել, մոտ 635 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով զոհվել է 12 հայ զինծառայող, եւս 27 մարդ, այդ թվում 3 քաղաքացիական անձ, վիրավորվել է:
Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը անընդհատ նոր «ռեկորդներ» է սահմանում այդ ոլորտում. եթե 2006-ին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է մոտ 600 անգամ, ապա 2007-ին՝ արդեն 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2011-ին՝ 12 600 անգամ:





























