Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` կիսակառույց շինության հետնամասում, այսօր` հունվարի 8-ին, ժամը 15-00-ի սահմաններում հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` սպանվածը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արա Հ.-ն է: Վերջինս, ըստ տեղեկությունների, ամուսնացած էր եւ ուներ ընտանիք: Այդ տարածքում` հատակին, պատերին եւ մի քանի հատվածներում հայտնաբերվել են արյան հետքեր, կացին եւ խարտոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:





























