Թուրքիայում ձնաբքի պատճառով, այսօր՝ հունվարի 8-ին, նավերի համար փակվել է Բոսֆորի նեղուցը, որը միացնում է Սեւ եւ Միջերկրական ծովերը, չեղյալ են հայտարարվել տասնյակ ավիաչվերթները, հաղքորդում են տեղի լրատվամիջոցները:

Ուժեղ ձյան պատճառով Բոսֆորում տեսանելիությունն այնքան է նվազել, որ նավերի երթեւեկությունը արձել է վտանգավոր: Միաժամանակ, Դարդանելի նեղուցը նախկինի պես բաց է տանկերների համար:

Ուժեղ ձյան պատճառով՝ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել 76 չվերթներ, որոնք նախատեսված էին հունվարի 8-9-ին: