Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժգոհել է տոնական օրերին քաղաքում իրականացված  աղբահանություից: Վանաձորի քաղաքապետարանի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ հաշվի առնելով Ամանորի տոնակատարությունից հետո աղբահանության ծավալների առնվազն եռակի աճը, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի ողջ անձնակազմը մեկ անգամ եւս ուսումնասիրել է աղբահանության վիճակը քաղաքի տարբեր թաղամասերում: Որոշ թաղամասերում աղբահանության մակարդակը գնահատվել է անբավարար եւ տեղում տրվել են համապատսախան հանձնարարականներ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ աղբահանությունը Վանաձորի որոշ, հատկապես ծայրամասային թաղամասերում վատ է իրականացվել հունվարի 1-2-ին, աղբով բեռնված աղբարկղերի տարածքն ամբողջությամբ ծածկված է եղել աղբով, այնուհետ կուտակված աղբը ծածկել է նաեւ առատ ձյունը, մինչ համապատասխան բաժինների կողմից աղբի հավաքումն ու տեղափոխումը:

Նշված լուսանկարն արվել է հունվարի 2-ին ժամը 14:30-ին Վանաձոր քաղաքի ծայրամասային Տարոն 4 թաղամասի բակերից մեկում:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի