Ռուսաստանի Չիտա քաղաքում գտնվող սեքսշոփի սեփականատերն ունեցած պարտքի մի մասը դատական կատարածուներին վճարել է իր խանութի ապրանքով, այդ թվում` երկու ռեզինե տիկնիկներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ սեփականատերը 90 հազ. ռուբլու պարտք է ունեցել հարկային եւ սոցվճարների մասով: Երբ կատարածուները գնացել են` գույքի վրա կալանք դնելու, խանութպանն առաջարկել է պարտքի մի մասը փակել իր խանութի ապրանքով:
Դատական կատարածուն չի առարկել` կալանքի տակ գտնվող գույքը գնահատելով 11,5 հազ. ռուբլի: Հիմա արդեն յուրահատուկ խաղալիքները կիրացվեն, իսկ ստացված միջոցները կփոխանցվեն պարտապաններին:





























