Հունվարի 8-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխել Ամառանոցային փողոցի 6 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շմոլ գազից:

Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 8-ին, ժամը 04.05-ին, հիվանդանոցից ոստիիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 92 շենքի թիվ 3 բնակարանի երկու անչափահաս բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ երեխաները թունավորվել են  բնակարանի բաղնիքում ծխնելույզից գազի արտահոսքի պատճառով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: