Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքում բախվել է «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2105»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























