Հունվարի 9-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ավտոմեքենա է ընկել ջրատարը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է 1977 թ. ծնված Պ. Ավագյանի, 1959 թ. ծնված Վ. Թարվերդյանի եւ 1959թ. ծնված Վ. Թարվերդյանի դիերը: