Հունվարի 9-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ որ Գյումրի քաղաքի հին օդանավակայանի տարածքի 6-րդ տան բնակչուհին ունի առողջական խնդիր, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել եւ առատ ձյան ու մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ նշված հասցեին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները 1955 թ. ծնված Ռ. Սարգսյանին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տեղադրություն




























